ՏՏ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2015 ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ապրիլի 1-3  2015թ. Երևան, Հայաստան

Արմենիա Մարիոթ  Հյուրանոց

ՏՏ ոլորտին հուզող մի շարք հարցերի քննարկման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Ռուսաստանի Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության (ԱՊԿԻՏ) հետ միասին կազմակերպում է «ՏՏ Գագաթաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը: Համաժողովը յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին կազմակերպվում է ԱՊՀ տարածաշրջանի երկրներից որևէ մեկում: Այս տարի նախատեսվում է Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից և մի շարք այլ երկրներից ՏՀՏ և ԲՏ ոլորտի  շուրջ 150-200 առաջատար ընկերությունների մասնակցություն:

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն՝ ԻՏՁՄ (Հայաստան)
  • Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցություն՝ ԱՊԿԻՏ (Ռուսաստան)

Մանրամասները digitec.am կայքում