Չինական Innos ընկերությունը, Mobile World Congress-ում ներկայացրել է Innos D6000  սմարթֆոնը՝ երկու մարտկոցներով:

Հեռախոսի առաջին մարտկոցը ներկառուցված է և հնարավոր չէ հանել,  ունի 2500 մԱ/ժամ հզորություն, երկրորդը՝ 3500 մԱ/ժամ, և կարող է դուրս բերվել կափարիչը հանելուց հետո:

1425541795_innos_d6000-

Այս ամենի հետ մեկտեղ Innos D6000-ն ունի ընդամենը 12 մմ հաստություն:

1425541795_innos-d6000-battery_0

Նորույթն ունի նաև 5.2″ HD էկրան՝   1920  x 1080  կետայնությամբ, օպերատիվ հիշողության ծավալը՝ 2 Գբ, արժեքը՝  280 դոլար: Նորույթն ունի երկու տարբերակ՝ Android-ով և Windows Phone 8.1-ով։

1425541749_b_993eb6a6

Առայժմ, սակայն, հեռախոսային նորույթը նախատեսված է բացառապես չինական շուկայի համար:

Innos D6000 - սմարթֆոն 6000 մԱ/ժ մարտկոցով
9.5Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
9.5