Google ընկերությունը իր պաշտոնական բլոգում հայտարարել է, որ փորձարարական Inbox փոստային կլիենտը ընդլայնել է հասանելի հարթակների ցուցակը։

Նախկինում Inbox-ը հասանելի էր միայն Android սմարթֆոնների կամ Google Chrome դիտարկչի համար։

tablet_001

Այժմ փորձարկել Inbox-ը, նամակներ դասավորելու իր ոչ տիպիկ մոտեցմամբ, կարող են նաև Android-ով և iOS-ով աշխատող պլանշետների տերերը, նաև Safari և Firefox դիտարկիչներից օգտվողները։

browser

Չնայած այս ամենին, փոստային կլիենտը նախկինի պես տարածվում է միայն հրավերով, որը կարելի է ստանալ կամ ընկերներից, կամ նամակ գրելով inbox@google.com էլ.փոստին։ Նամակում, թեկուզ ոչ իդեալական անգլերենով հարկավոր է ընդամենը ինվայթ խնդրել։

Inbox փոստային կլիենտը հասանելի է արդեն պլանշետների համար
9.9Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
9.9