Եթե սմարթֆոնների և պլանշետների էկրանները ձեզ համար այնուամենայնիվ փոքր են, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ideum Duet խելացի սեղաnի վրա: Այս սարքը հետաքրքրական է նրանով, որ սեղանին հարմարեցված է 42 և 46 դույմ անկյունագծով էկրաններ և հնարավորություն արագ փոխել օպերացիոն համակարգը՝ Windows 8.1-ից Android 4.4 KitKat և հակառակը: Ինչպես հասկացաք Ideum Duet-ում «թաքնված են» երկու օպերացիոն համակարգ և երկու տեսակի պրոցեսոր: Android-ի համար սարքը համալրված է Rockchip RK3288 2ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով, Mali-T764 գրաֆիկական չիպով, 2 Գբ օպերատիվ հիշողությամբ և 16Գբ մշտական հիշողությամբ: Windows-ի դեպքում՝ տարբեվում է 42 և 46 դույմ տարբերակների համար: Առաջին դեպքում դա Core i5-4570R 3.2ԳՀց հաճախականությամբ պրոցեսորն է, ներդրված Iris Pro Graphics 5200 վիդեոքարտով, 8Գբ օպերատիվ հիշողությամբ և 256Գբ SSD, իսկ երկրորդ դեպքում՝ Core i7-4710HQ 3.5ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր,  Nvidia GeForce GTX 760 վիդեոքարտ, 16Գբ օպերատիվ հիշողություն և 512Գբ SSD: Բոլոր չափսի էկրանների թողունակությունը 1920х1080 պիքսել է:

Խելացի սեղանների գինը սկսում է $7950-ից:

1422512149_smart-table 1422512230_46-inch-ideum-duet-windows-8-smart-table