Համացանցում հասանելի են դարձել նոր դրոշակակիր սմարթֆոնի՝ HTC One M9 (Hima)-ի տեխնիկական բնութագրերը։ Այն կունենա 5 դույմանոց, 1080p թողունակությամբ IPS էկրան, 20.7 Մպ հիմնական երկակի լուսարձակմամբ և 5Մպ դիմային ֆոտոխցիկներ։ Նաև սարքը համալրված է 64 բիթ 8 միջուկանոց Snapdragon 810 MSM8994 պրոցեսորով, 3Գբ օպերատիվ հիշողությամբ, Adreno 430 գրաֆիկական արագացուցիչով։ Սմարթֆոնը կունենա երկու տարբերակ՝ 32 և 64 Գբ ներդրված հիշողությամբ։ Այն կաշխատի Android 5.0.2 Lollipop ՕՀ-ով և Sense 7.0 ինտերֆեյսով։ Նաև նշվում է, որ սարքում նախատեսված է microSD, LTE 6 մոդեմ և 2 840մԱժ մարտկոց։

Հրապարակվել են HTC One M9 (Hima) սմարթֆոնի բնութագրերը
100%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
100%