HTC ընկերությունը MWC 2015 ցուցահանդեսին ներկայացրել է իր Grip կոչվող սմարթ ապարանջանը:

Նոր սարքը նախատեսված է որպես ֆիթնես սարք, որը հետևելու է կրողի ֆիզիկական ակտիվությանն ու առողջությանը:

001

Ընկերությունը հայտնում է, որ այն ապահով է նույնիսկ գիշերը կրելու համար, բացի այդ՝ այն կարող է նաև գրանցել կրողի օրգանիզմի ակտիվությունը քնած վիճակում: Տվիչների օգնությամբ սարքը հաշվում է կատարված քայլերը, ծախսած կալորիաների քանակը և սրտի ռիթմը:

Grip-ը մեկ լիցքավորումից աշխատում է 2.5 օր, իսկ GPS-ի օգտագործումից այդ ժամանակը նվազում է մինչև 5 ժամի:

2x-671362

Grip-ը Bluetooth-ով միանում է iOS (սկսած 7-րդ տարբերակից) և Android (սկսած 4.3 տարբերակից) օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններին՝ տեղեկություններ փոխանակելու համար:

HTC-ն ներկայացրել է Grip ֆիթնես ապարանջանը
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
10.0