Rockstar ընկերությունը ուրախացրել է իր երկրպագուներին, հայտարարելով GTA V «Կողոպուտ» օնլայն ռեժիմի թողարկաման ամսաթիվը՝ դա տեղի կունենա մարտի 10-ին: Հիշեցնենք, որ այս ռեժիմում, խաղացողները կարող են միավորվել խմբերով՝ ամեն խմբում 4 մարդ, որպեսզի կարողանան ամբողջ Լոս Սանտոսով և հարակից շրջաններով մեկ մասնակցել բազմամակարդակ կողոպուտներին և ռեյդերին: Մոտակա շաբաթները, նախագծողները խոստանում են տալ ավելի շատ տեղեկություն այս նոր ռեժիմի մասին:

1424849161_gta5

Ցավոք, այս ամենի հետ մեկտեղ, Rockstar-ը հայտարարեց, որ PC-ի համար խաղի թողարկումը կրկին հետաձգվել է: Համաձայն նոր տեղեկության, GTA V-ը մեծածախ և մանրածախ խանութներում վաճառքի կհանվի ապրիլի 14-ից:

GTA V PC տարբերակի թողարկումը տեղափոխվել է ապրիլի 14
7.5Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (3 Գնահատականներ)
7.5