Չինական սմարթֆոններ արտադրող Xiaomi ընկերությունը համարվում է աշխարհում ամենարագ զարգացող տեխնոլոգիական ընկերություններից մեկը և ապագայում կարող է մեծ վտանգ ներկայացնել Google-ի համար։ Mi սարքերի շարքը շատ հանրաճանաչ է Չինաստանում, և թույլ է տվել Xiaomi-ին այդ շուկայում անցնել Samsung-ից և դառնալ ամենաազդեցիկ ապրանքանիշը։

01

Xiaomi -ի գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը

Սակայն Google-ին անհանգստացնում են ոչ այդքան սմարթֆոնները։ Ընկերության աշխատակիցները գտնում են, որ Xiaomi-ը կարող է դժվարություններ ստեղծել Android-ի համար, քանի որ, Google-ի ստանդարտների փոխարեն, օգտվողներին խրախուսում է անցնել այլընտրանքային ծառայություններին և հավելվածներին։ Օրինակ, Xiaomi-ն արդեն զարգացնում է հավելվածների իր խանութը և սմարթֆոնների չինացի տերերին առաջարկում հավելվածներ տարբեր մանրածախ ապրանքների փնտրման համար։

xiaomi

Եվ չնայած նրան, որ Xiaomi-ի եկամուտը ծրագրային նախաձեռնություններից դեռևս աննշան է, իսկ հավելվածները հասանելի են միայն Չինաստանում, ընկերությունը մտադիր է ընդլայնել այս ծառայությունները նաև միջազգային շուկայում։ Եթե դա տեղի ունենա, ապա Google-ին սպառնում են մի շարք պրոբլեմներ։ Որոնողական հսկային հարկավոր են Android սարքավորումների արտադրողները, որպեսզի կարողանա առաջ տանել սեփական ծառայություններն ու հավելվածները (Google Drive, Gmail, Google Maps և այլն), որոնց կանչի նշանները, սովորաբար, տեղադրվում են տնային էկրանի ամենաերևացող մասերում։

Հետաքրքրական է, որ ըստ Strategy Analytics-ի 2013թ. տվյալների, միայն SamsungAndroid-ի վրա ավելի շատ գումար է աշխատում, քան Google-ը։ Բայց քանի որ Google-ի ծառայություններն ու հավելվածները կան բոլոր սարքերում, դա թույլ է տալիս կապել օգտատերերին որոնման կամ Gmail-ի նման ապրանքներին։ Եվ այդ պատճառով ինտերնետ հսկայի մտահոգությունն առ այն, որ Xiaomi-ին ձգտում է փոխարինել հավելվածներն ու ծառայությունները սեփականով՝ լիովին արդարացված են։

04

Արդեն այսօր, Xiaomi-ն դրսևորում է իրեն ավելի ազատ, համեմատած Google-ի այլ գործընկերների հետ։ Օրինակ, օգտատերերին, սարքի առաջին միացումից առաջարկվում է ներմուծել Mi հաշվի տվյալները, այլ ոչ թե Google-ի։ Xiaomi-ն նաև ըստ ստանդարտի չի տեղադրում այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Google, YouTube և Google Drive-ը տնային էկրանին, այլ տեղափոխում է դրանք երկրորդական էկրան։ Նույնիսկ Չինաստանում վաճառքի համար նախատեսված սմարթֆոններում, Google Play խանութն է տեղափոխված երկրորդական էկրանի վրա։ Եթե այս միտումը շարունակվի, ապա Google-ին միանշանակ սպասվում է նոր գլխացավանք։

Google -ի նախկին Android-ների մասնաճյուղի  թոփ մենեջեր Հյուգո Բարրան, ով տեղափոխվել է Xiaomi, 2013թ. հոկտեմբերին

Google -ի Android-ների մասնաճյուղի նախկին թոփ մենեջեր Հյուգո Բարրան, ով տեղափոխվել է Xiaomi, 2013թ. հոկտեմբերին

Google-ը գտնում է, որ Xiaomi-ն վտանգ է ներկայացնում Android-ի համար
7.6Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (5 Գնահատականներ)
7.6