Bloomberg-ի աղբյուրների տեղեկությամբ, Google-ի աշխատակիցները մշակում և թեստավորում են սեփական տաքսի պատվերների ծառայությունը: Չնայած այս տեղեկությանը, դժվար է ասել, երբ ՏՏ հսկան պատրաստ կլինի ծառայության պաշտոնական ներկայացմանը: Դժվարություններ կարող է առաջացնել այն փաստը, որ Google-ը մտադիր է որպես տաքսի օգտագործել ինքնակառավարվող մեքենաներ, որոնք ներկա պահին գտնվում են միայն նախատիպային կարգավիճակում:

5c6cf9bbdccd35ac8404-640x359

Մյուս պրոբլեմը՝ Uber-ի հետ մրցակցությունն է: Ինչպես հայտնի է Google-ը բավական ներդրումներ է կատարել այս ստարտափում, իսկ ընկերության քարտեզները ներդրված են տաքսի ծառայության հավելվածում: Բացի դրանից, որոնողական հսկայի առաջատար իրավաբան Դեյվիդ Դրամոնդը Uber-ի տնօրենների խորհրդի անդամ է:

Աղբյուրը՝ Bloomberg