Google-ը հաղորդում է, որ ընկերությունում նոր գլխամասային գրեսանյակի դիզայնի աշխատանքներ են տարվում:

Կոնցեպտ արտերը, որոնցով կիսվել է ՏՏ ընկերությունը, իրոք տպավորիչ են՝ ապագա գրասենյակը բավական ֆուտուրիստական տեսք ունի:

Google-North-Bayshore-Campus-3

Հիմքում կլինեն Google-ի արդեն իսկ գոյություն ունեցող 4 տարածքները, բայց դիզայներների մտադրության մեջ է մտնում նաև, յուրացնել հարակից տարածքները:

Կիսաթափանցիկ կամարների տակ տեղակայված կլինեն աշխատանքային տարածքները, սրճարանները, հեծանվային ուղիները և տարբեր տեսակի փոքր խանութներ: Ներսի կլիման փոփոխելու հնարավորություն կունենա: Հիմքերը կլինեն ոչ թե բետոնից, այլ թեթև, շարժական շրջանակներից:

Google-North-Bayshore-Campus-6

Նախագծի ղեկավարների ծրագրերի մեջ է մտնում, առաջին տարածքի կառուցումը ավարտել 2020թ.:

 

Google-ը նախագծում է նոր ֆուտուրիստական գլխամասային գրասենյակ
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (2 Գնահատականներ)
10.0