Google-ի ավագ փոխնախագահ Սունդար Պիչաին իր թվիթերում նշել է I/O հերթական կոնֆերանսի անցկացման ամսաթիվը։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 28-ին և 29-ին, ԱՄՆ, Սան Ֆրանցիսկոյի Moscone Center West կենտրոնում։ Դիմումները կընդունվեն մայիսի 17-ից, իսկ ընտրությունը կրկին կկատարվի վիճակագրության միջոցով։ Google-ը որոշ լեկցիաներ և ցուցադրություններ կհեռարձակի ուղիղ եթերով։

Ի դեպ, որպես զվարճանք. I/O-ի կայքում կարող եք գտնել շատ հետաքրքիր «զատիկի ձու»։ Եթե սեղմեք կարգավորումների նշանով կոճակին, ապա կբացվի լարերով էջ։ Լարերը իրար դիպչելով արձակում են հետաքրքիր հնչյուններ։

Google-ը նշել է հաջորդ I/O կոնֆերանսի անցկացման ամսաթիվը
0%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (3 Գնահատականներ)
100%