Google-ը փետրվարի 28-ից ավտոմատ կերպով փոխելու է Flash գովազդները HTML5-ի։ Նոր տեղադրվող գովազդները, որոնք կտեղադրվեն AdWords-ի, AdWords Editor-ի ու այլ ծրագրերի միջոցով, ավտոմատ կփոխվեն։

Google-ն առաջին անգամ հայտարարել է գովազդների ձևաչափի փոփոխման մասին 2014-ի սեպտեմբերին։ Նախկինում AdWords-ով գովազդային ֆլեշ վահանակ տեղադրելիս, գովազդը երևում էր միայն այն հարթակներում, որոնք ապահովում էին այդ ձևաչափը, իսկ այժմ գովազդները կցուցադրվեն html5 ապահովող բոլոր սարքերում, այսինքն՝ սմարթֆոններում և պլանշետներում։

Google-ը փոխում է Flash գովազդները HTML5-ով
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (3 Գնահատականներ)
10.0