Կարո ՞ղ եք պատկերացնել սուպերմարկետից առևուր անելու ավելի հեշտ միջոց:

Մեծ Բրիտանիայում լավագույն սուպերմարկետների ցանց համարվող Տեսկո ընկերությունը թողարկել է Լրացված Իրականությամբ հավելված Google Glass-ի համար՝ նպատակ ունենալով սուպերմարկետում գնումներ կատարելը դարձնել շատ ավելի արագ, արդյունավետ և հետաքրքիր:

Հավելվածի փորձարկման առաջին փուլը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսին, որից 6 ամիս անց հավելվածն ենթակա էր շահագործման Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում:

Tesco-ի խմբի անդամ Pablo Coberl-ը իր բլոգում նշել է, որ հավելվածի նախնական օգտագործումը կասկածներ էր առաջացրել նրա ճիշտ կիրառման և հետագա հաջողությունների հասնելու մեջ:

Հավելվածի օգտագործման համար անհրաժեշտ է միայն սկան անել ապրանքի շտրիխկոդը և արտասանել «Ok Google. find the product»: Որից հետո հավելվածի միջոցով տրամադրվում է ապրանքի մասին  տեղեկատվություն:

Հավելվածի՝ սուպերմարկետներում շահագործման հանձնելու մասին դեռ հստակ տեղեկություններ չկան: Իսկ վերջինիս հաջողության հասնելու հավակնությունը կախված է միայն ժամանակից:

Google Glass-ի Լրացված Իրականությամբ հավելվածը առևտուրն ավելի արագ դարձնելու համար
0%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (2 Գնահատականներ)
100%