Հունվարին Google ընկերությունը հայտարարեց անորոշ ժամանակով Google Explorer ծրագրի և Glass ակնոցների իրացման դադարեցում։ Որոշ ժամանակ անց, ինտերնետ հսկայի ֆինանսական տնօրեն Փաթրիք Փիթչեթը հայտարարեց, որ ընկերությունը հատուկ դադար է վերցրել, որպեսզի վերաիմաստավորի սարքավորումը։

Ամենայն հավանականությամբ, ժամանակին խոստումնալից սմարթ ակնոցների նախագիծը երկար ժամանակով «դարակում» չէր դրվել։ TechRadar պարբերականի տեղեկություններով, ամերիկյան ինտերնետ հսկան արդեն իսկ պատրաստել է Glass-ի նախատիպի երկրորդ տարբերակը։

Համաձայն աղբյուրի, Google-ը արդեն սկսել է փոքր թվով գործընկերներին մատակարարել  Glass-ի երկրորդ սերնդի նախնական տարբերակները։ Մնացե՞լ է սարքավորման կոնցեպցիան նույնը՝ հայտնի չէ։ Սակայն համացանցում, ոչ մեկ անգամ, խոսվում էր այն մասին, որ ակնոցները կստեղծվեն փակ դռների ետևում, մաքուր էջից։ Ամենայն հավանականությամբ, ինժեներները կհրաժարվեն աջ ականջի շրջանում գտնվող էլեկտրական բլոկից, ինչպես որ այդ մասին վերջերս հայտարարվել է Google-ի պատենտներից մեկում։

technology-Google-glass-pics-04-640x393

Glass-ի երկրորդ սերնդի լույս աշխարհ դուրս գալու մասին դեռևս բավական վաղ է խոսելը։

Google-ը պատրաստել է Glass-ի նոր նախատիպը
8.6Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
8.6