Ընկերությունը բոլոր օգտատերերի համար Google Earth Pro-ն դարձրել է բոլորովին անվճար:

Google Earth-ը՝ ծրագիր է, որը մոդելավորում է Երկիր մոլորակը համակարգչի վրա, ընդ որում բավական մանրամասնորեն: Ծրագրի օգնությամբ հնարավոր է «ճանապարհորդել» մեր մոլորակում, նաև հնարավոր է մանրամասնորեն ուսումնասիրել որոշակի հատվածներ:

Pro տարբերակը պարունակում է հավելյալ հնարավորություններ, օրինակ, գրաֆիկական տվյալների բեռնման մեծ արագություն, հասանելիություն GPS արբանյակներին, պատկերների բարձր թողունակությամբ տպագրում,  հնարավորություն էլ.փոստով օգնություն ստանալու և նաև գործիքներ երթուղիներն ու մակերեսները հաշվարկելու համար: Սակայն այսպիսի հաճույքը բավական թանկ էր՝ Google Earth Pro ունենալու համար պահանջվում էր 400 դոլար:

Հաճելի է, որ այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է ստանալ ծրագիրը բոլորվին անվճար: Windows-ի և OS X-ի համար նախատեսված տարբերակները կարելի է բեռնել ԱՅՍՏԵՂԻՑ: