Google ընկերությունը սկսել է ընդլայնել Gmail փոստային ծառայության հնարավորությունները Google Wallet-ի օգնությամբ:

Մասնավորապես, Բրիտանացի օգտատերերը հնարավորություն են ստացել կատարել դրամային փոխանցումներ՝ անմիջապես փոստային արկղում:

Այժմ օգտատերերը հնարավորություն կունենան փոխանակվել գումարով՝ ում հետ կամենան: Դրա համար հարկավոր է ամրակցել նամակին պահանջվող գումարը և սեղմել ֆուտն ստերլինգի նշանի վրա: Բլոգում, ընկերությունը նշում է, որ տվյալ հնարավորությունը կակտիվանա 18-ից բարձր տարիք ունեցող օգտատերերի համար:

18

Հատկանշական է, որ փոխանցումը առանց միջնորդավճարի կկատարվի միայն այն դեպքում, երբ օգտատերի հաշիվը կապված է Google Wallet-ի հետ: Մնացած այլ դեպքերում միջնորդավճարը կգանձվի ամբողջովին:

Հիշեցնենք, որ տվյալ հնարավորությունը մինչ այժմ հասանելի էր միայն ամերիկյան օգտատերերի համար: Իսկ մնացած եվրոպական երկրներում այս հնարավորության հասանելիության մասին ոչինչ չի հաղորդվում: