Glow ստարտափը գումար է հավաքագրում նոր ականջակալների արտադրության համար, որոնց լարերը լույս են արձակում: Glow անունով սարքը սինխրոնիզացվում է սմարթֆոնի հետ և արձագանքում է սրտի զարկերից կամ երաժշտությունից: Ներկայացված են երեք գույն մոդուլներ՝ կարմիր, կանաչ և կապույտ:

Glow-ի արտադրության մեջ օգտագործվում է, Gorilla Glass ապակիով հայտնի, Corning ընկերության Fibrance օպտիկական մանրաթելերի տեխնոլոգիան: Համեմատած պղնձյա էլեկտրալյումինեսցենտային լարերի՝ այս լարերը ավելի բարակ են, ավելի վառ և ճկուն: Եթե դրանք փաթաթենք ինչ-որ օբյեկտի վրա, դրանք կշարունակեն լուսավորել:

22548

Ականջակալների ներսում տեղադրված է փոքրիկ զարկերակային տվիչ, որը հետևում է սրտի զարկերին: Glow-ն առայժմ միայն համատեղելի է Android-ով աշխատող սարքերի հետ: Սակայն արտադրողները խոսք են տալիս արտադրել նաև այսպիսի ականջակալներ iOS համակարգով սարքերի համար, եթե իհարկե նախագիծը շարունակի հանրաճանաչություն ձեռք բերել:

32012

«Խելացի» ականջակալների արտադրողները նշում են նաև ականջակալների ձայնային բարձր որակի մասին, որի մշակման գործում իր մասնակցությունն է ունեցել ակուստիկ կոմպոնենտների առաջատար արտադրողը՝ Knowles-ը:

Glow նախագիծը մեկնարկելի համեմատաբար վերջերս, իսկ արտադրողները արդեն իսկ հանգանակել են 2 անգամ ավել գումար, քան նախատեսվում էր՝ 206 000 դոլար:

Ականջակալների մեկ օրինակը կարելի է ձեռք բերել 127 դոլարով: