Samsung-ը հայտարարել է նոր պաշտպանիչ շերտով Galaxy Xcover 3 սմարթֆոնի թողարկման մասին: Այն առաջին անգամ կներկայացվի CeBIT 2015 ցուցադրության ժամանակ, որը կանցկացվի մարտի 16-20-ին:

Samsung Galaxy Xcover 3 սմարթֆոնը համապատասխանում է ԱՄՆ MIL-STD 810G պաշտպանական ռազմական չափանիշներին և կարող է դիմանալ մինչև 1.2 մետրից անկմանը: Սմարթֆոնն ունի նաև խոնավությունից և փոշուց պաշտպանող IP67 վկայական: Սարքը մոտ մեկ մետր խորությամբ ջրի մեջ առանց վնասվելու կարող է մնալ 30 ժամ:

Հեռախոսը համալրված է WVGA 4.5 դյույմ էկրանով և 5 մեգապիքսել տեսախցիկով, որը ստորջրյա նկարահանման հնարավորություն ունի:

Galaxy Xcover 3-ը համալրված է 1.2 գիգահերց հաճախականությամբ չորս միջուկանի պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը 1.5 ԳԲ է, ֆլեշ  հիշողությանը` 5 ԳԲ:

Galaxy Xcover-ն աշխատելու է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով`   Android 5.0 Lolipop-ի վերափոխելու հնարավորությամբ:

Samsung-ը հզոր պաշտպանվածությամբ սմարթֆոն կթողարկի
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0