Galaxy Tab S2-ի մասին տեղեկություններ է հայտնաբերվել GFXBench ծրագրում: Եթե հավատանք արտահոսքին, ապա սարքը համալրված է 9.7″ էկրանով 2048×1536 կետայնությամբ:

1424939126_gfxbench

Պլանշետը հիմնված է Exynos 5 ֆիրմային 8 միջուկանի 1.9 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի վրա: Գրաֆիկական արագացուցիչի դերում է Mali T760: Նաև համալրված է  32 Գբ ներքին հիշողությամբ, microSD քարտի սլոտով, 3Գբ օպերատիվ հիշողությամբ և երկու տեսախցիկներով՝  դիմային 2 Մպ և հիմնական 7 Մպ:

Նաև սարքը կարող է «գլուխ գովել» մետաղական կորպուսով և Android 5.0.2 Lollipop օպերացիոն համակարգով:

1424938743_samsung_galaxy_tab_s

Մնացած մանրամասները, Samsung-ը կբացահայտի Mobile World Congress ցուցադրության շրջանակներում:

Հայտնի է Samsung Galaxy Tab S2-ի տեխնիկական բնութագրերը
1.5Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (2 Գնահատականներ)
1.5