Samsung ընկերության նոր դրոշակակիրը, որի մասին պաշտոնական ծանուցումը կլինի արդեն մարտ ամսին, թեստավորվել է AnTuTu-ով և իրենից բավական ետ թողել մրցակիցների ցուցանիշները։

Հանրահայտ արտադրողականության թեստի տվյալներով, Galaxy S6-ը, որի մակնիշային անունն է SM-G925W8, հավաքել է 60 978 բալ։

Capture

Նաև AnTuTu-ում հնարավոր է դարձել իմանալ տեղեկություն դրոշակակրի բնութագրերի մասին՝ 5.1 դույմ անկյունագծով QHD SuperAMOLED-էկրան, ութմիջուկանի Exynos 7420 չիպսեթ, 3Գբ օպերատիվ հիշողություն, 32 Գբ ներդրված հիշողություն, առանց microSD քարտի հնարավորության։ 2 550 մԱ/ժ ծավալով մարտկոց, նաև 20 և 5 մեգապիկսելանոց ֆոտոխցիկներ։

Capture1

Galaxy S6-ը կաշխատի Android 5.0.2 օպերացիոն համակարգով, որը թույլ կտա սմարթֆոնին գտնվել նույն մակարդակում, ինչ Galaxy Note 4-ը։

Galaxy S6-ը ետ թողեց իր մրցակիցներին AnTuTu-ում
0%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
88%