Բոստոնի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել, որի ընթացքում մի խումբ երեխաների էլեկտրոնային սարքեր ավելի վաղ հասակում են տվել, մյուսներին` ավելի ուշ:

Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ սմարթֆոններն ու պլանշետները ծայրահեղ բացասական ազդեցություն են գործում երեխաների զարգացման վրա: Դա պայմանավորված է նրանով, որ նման սարքավորումները խանգարում են ինքնավերահսկողության զարգացմանն ու կարող են երեխային հոգեպես անկայուն դարձնել:

Ծնողները հաճախ գաջեթների օգնությամբ փորձում են  հանգստացնել երեխաներին, սակայն այդ դեպքում երեխաները չեն ձգտում վերահսկել իրենց զգացմունքները, այլ պարզապես շեղում են ուշադրությունը: Եվ այդ կերպ նրանց մոտ լիարժեք զարգացում տեղի չի ունենում:

Սմարթֆոններն ու պլանշետները վնասակար են երեխաների համար
4.8Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (3 Գնահատականներ)