Ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող ընկերությունները փորձում են շատ արագ մշակել FREAK ծրագրի դեմ պայքարի միջոցներ, որի դեմ անպաշտպան են iOS և Android օպերացիոն համակարգերով գործող միլիոնավոր գաջեթներ։

Նշվում է, որ Windows և Linux-ով աշխատող սարքերը կայուն են վիրուսի դեմ։

Փորձագետները հայտնաբերել են, որ iOS  և Android-ով գործող սարքերի պաշտպանության ցածր մակարդակը պայմանավորված է ԱՄՆ-ի չափանիշներով։ Նախկինում Ամերիկայում դրանք հատուկ իջեցվում էին, որպեսզի հատուկ ծառայությունները հեշտությամբ կարողանան հետևել։

FREAK ծրագիրը թույլ է տալիս հանցագործներին ապակոդավորել կայքերը։

iOS և Android համակարգերով գործող սարքերին սպառնում է FREAK վնասակար ծրագիրը
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0