Հատուկ ֆուտբոլասերների համար այսօր ներկայացնում եմ FIFA 15 խաղի տեսությունը: Տեսությունը կբաժանեմ մի քանի կետերի.

Ընդհանուր խաղի մասին

Միանգամից ասեմ, որ խաղն ի տարբերություն նախորդ, FIFA 14-ի՝ ունի շատ ավելի մեծ համակարգային պահանջներ և այն կարելի է խաղալ միայն 64 bit ՕՀ ունեցող համակարգչի վրա։

Տեսության ընթացքում ես բազմիցս կհամեմատեմ FIFA 15FIFA 14-ի հետ: Ի տարբերություն 14-ի, այս խաղն ունի մի շարք նորամուծություններ:

Խաղում լիցենզավորված է ողջ Անգլիայի առաջնությունը (ակումբներ, դաշտեր և այլն) և մի շարք այլ ֆուտբոլային առաջնություններ: Թերևս միակ թերությունն այն է, որ լիցենզավորված չեն Չեմպիոնների և Եվրոպայի լիգաները, բայց դա  ընդհանրապես խնդիր չի ներկայացնում:

Գրաֆիկան

Նշեմ,որ Fifa 15-ը նախատեսված է նոր սերնդի խաղային համակարգերի համար և այն ունի բացահայտ գրաֆիկական առավելություն FIFA 14-ի համեմատ: Այստեղ հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք` FIFA 15-ի գլխավոր և ամենաերևացող նորամուծությունը դաշտի խոտածածկն է: Այս խաղում խոտածածկը իրականին ոչնչով չի զիջում, քանի որ մինչև խաղի ավարտը նրա վրա դիտվում է մաշվածություն և նաև անձրևը խաղի ընթացքում՝ լուրջ ազդում է խաղի վրա: Խաղի ընթացքում կարող եք տեսնել թե ինչպես են խաղացողները քաշում միմյանց մարզաշապիկները: Երկրպագուները ի տարբերություն FIFA 14-ի ոչ թե 2D, այլ իրարից տարբերվող 3D մոդելներ են: Ֆուտբոլիստների միմիկաները, հույզերը, անձրևի կաթիլները դեմքի վրա, թաց խոտածածկից կեղտոտված մարզահագուստը և նաև լարված խաղից հետո առաջացած քրտինքը երևում են` որն էլ ավելի դիտարժան է դարձնում խաղը:

FIFA15_img2_lg._V348538317_

Խաղի ընթացքը  (Գեյմփլեյ)

Ի տարբերություն խաղի նախորդ սերիաների, 15-ն առանձնանում է ավելի տակտիկական և գրագետ խաղով: Այստեղ փոխվել են թե՛ խաղի ֆիզիկան, և թե՛ խաղացողների ինտելեկտը: Արհեստական բանականությունը շատ բարձր մակարդակի վրա է, համակարգիչը` խաղային իրավիճակից կախված, գրեթե միշտ հասկանում է, թե ինչ պետք է անի:

Կախված ձեր կատարած գործողություններից, խաղընկերների էմոցիաները տարբեր են լինում: Նրանք կարող են դժգոհել ձեր կատարած գործողություններից, կամ ոգևորել ձեզ: Իսկ ինչ վերաբերում է մեկնաբաններին և նոր կրկնապատկերների համակարգին՝ այստեղ խոսքերն ուղղակի ավելորդ են: Անգլերենի իմացության դեպքում ցանկալի է խաղալ անգլերեն մեկնաբանությամբ: Խաղի մեջ յուրաքանչյուր թիմի երկրպագուները տարբերվում են իրենց վանկարկումներով և սուլոցներով, որոնք հնչում են հակառակորդի հասցեին:

Մի խոսքով FIFA 15-ը գեյմփլեյի առումով մի քանի անգամ ավելի հաճելի է դարձել:

fifa_15_0821-8

Ռեժիմները

Խաղն ունի բազմաթիվ ռեժիմներ, որոնցից իհարկե առանձնանում են 2-ը` Կարիերան և Ultimate Team ռեժիմները:

Կարիերայի ռեժիմում յուրաքանչյուր անձ ընտրում է իր սիրելի թիմը և դառնում նրա մարզիչը` կատարելով տրանսֆերներ, նվաճելով գավաթներ:

Ավելի հետաքրքիր է Ultimate Team ռեժիմը, որը օնլայն ռեժիմ է: Այստեղ դուք կարող եք ունենալ ձեր երազանքների ակումբը և ձեր ուժերը փորձել ուրիշ` իրական մրցակիցների հետ, հաղթահարելով 10 հետաքրքրաշարժ և դժվարին մրցաշրջանները:

FIFA15_Ronaldo

Մենյու և Երաժշտություն

Խաղի մենյուն ունի EA-ի Fifa 14-ից հայտնի տեսքը, որը շատ հասկանալի և գրավիչ է:

Ինչ վերաբերում է երաժշտությանը մենյույում, ինձ մոտ տպավորվեցին ընդամենը մեկ-երկու երգ:

Ահա իմ կողմից պատրաստած մի փոքրիկ տեսանյութ  Fifa 15-ից

Եվ վերջում նշեմ, որ խաղը` ինչպես բոլոր մեծ պրոյեկտները, զերծ չէ խնդիրներից, բայց դրանք չեն խանգարում վայելել ֆուտբոլային Next Gen հրավառությունը:

Շնորհակալություն ուշադրության համար, հույս ունեմ ձեզ դուր եկավ նյութը, հետագայում  կփորձեմ  ձեզ ներկայացնել նաև 2 ֆուտբոլային տիտանների` PES-ի  և  FIFA-ի համեմատությունը:

Խաղը կարող եք բեռնել սեղմելով ներքևի կոճակը։ Ցանկալի է, որ համակարգչի ՕՀ-ը լինի Windows 7, քանի որ 8 և 8,1-ում խնդիրները շատ են` կապված խաղի միացման հետ։

Բեռնել
FIFA 15 խաղի տեսությունը
6.3Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (21 Գնահատականներ)
6.3