Գրեթե մեկ տարի առաջ, Facebook-ը ձեռք բերեց ստարտափ, որը զբաղվում էր վիրտուալ իրականության սաղավարտով՝ Oculus Rift-ով։

Սոցիալական ցանցի զարգացման տնօրեն՝ Քրիս Կոկսը, պաշտոնապես հայտարարեց վիրտուալ իրականության համար VR հավելվածների նախագծման մասին։

Code Media կոնֆերանսի ընթացքում, որը անց էր կացվում Կալիֆորնիայում, Facebook-ի կառավարիչը կիսվեց վիրտուալ իրականությանը վերաբերող ընկերության նախագծերով։

Կոկսը կարծում է, որ ամեն մի տան համար VR սաղավարտների դարաշրջանը կգա ոչ շուտ՝ այսպիսի տեխնոլոգիաների անկատարության պատճառով։

Հիշեցնենք, որ նոյեմբերին, Oculus VR ընկերությունը ցուցադրեց սաղավարտի նոր տարբերակը՝ Crescent Bay-ը, որը դարձել էր ավելի թեթև, ստացել էր ներդրված ձայն, նաև FullHD թողունակությամբ էկրան։

Facebook-ը նախագծում է VR հավելվածներ
8.3Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
8.3