Facebook ընկերությունը ձեռք է բերել The Find գնումներ կատարելու որոնողական համակարգը:

Գործարքի պայմանները չեն բացահայտվում: Վերջնականորեն այն կձևակերպվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

 TheFind-ը փակվելու է, իսկ աշխատակազմի որոշ մասն աշխատանքի կանցնի Facebook ընկերությունում:

Որոնողական համակարգը, որը թույլ է տալիս գտնել ցանկալի արտադրանքը մոտակա խանութներում, պետք է ներառվի սոցիալական ցանցում՝ գովազդային ծառայությունները կատարելագործելու նպատակով:

Facebook-ը գնել է TheFind որոնողական համակարգը
9.9Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
9.9