Facebook սոցիալական ցանցը հայտարարել է նոր գործառույթի գործարկման մասին։ On This Day, անունը կրող յուրօրինակ այս «ժամանակի մեքենան»  օգտատերերին թույլ կտա գտնել այն նյութը, որով իրենք կիսվել են մի քանի տարի առաջ այդ նույն օրը։

Facebook-ում հրապարակած հին նյութերը հեշտ գտնելու այս մեթոդը դեռևս հասանելի է միայն նրանց համար, ովքեր շատ հաճախ են թարմացնում իրենց ժապավենը։ On This Day-ը հնարավորություն է տալիս վերհիշել կոնկրետ օրվա ընթացքում արված սեփական գրառումները, լուսանկարները, ընկերների գրառումները։

image-5

«Ժամանակի մեքենան» կարող եք գտնել նորությունների ժապավենի ձախ կողմում գտնվող կարգավորիչների մեջ։  Ընդ որում այն հասանելի է միայն հեղինակի համար, սակայն ցանկության դեպքում կարելի կլինի  կիսվել նաև ընկերներների հետ։

Facebook-ը մտադիր է այս գործառույթը իրացնել առաջին հերթին բջջայինների համար։

Աղբյուրը՝ Newsroom Facebook

Facebook-ը «ժամանակի մեքենա» գործառույթ է գործարկել
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
10.0