Facebook-ը հայտարարել է սեփական վճարային համակարգի գործարկման մասին։

Վճարային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել Facebook Messenger հավելվածը, որի միջոցով հնարավոր է գումար փոխանցել ընկերներին։

Փոխանցումների համար լրացուցիչ գումարներ չեն գանձվում։ Համակարգը կգործարկվի ԱՄՆ տարածքում առաջիկա ամիսների ընթացքում։ Այն հասանելի կլինի iOS, Android համակարգերով բջջային սարքավորումներում և անձնական համակարգիչներից օգտվողների համար։

Այժմ հնարավոր է վճարումներ կատարել Facebook Messenger հավելվածի օգնությամբ
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0