«Facebook»-ի հավելվածը շատ մարդկանց անհարմարություն է պատճառում, քանի որ այն օգտագործելու արդյունքում հեռախոսի մարտկոցը երկու անգամ ավելի շուտ է նստում: Ինչը համաձայնվեք, որ մեծ խնդիր է հանդիսանում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր Ֆեյսբուքում մեծ ժամանակ են անցկացնում: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ այդ խնդիրը լուծված է ընդամենը 256կբ ծավալ ունեցող «Facebook Lite» նոր հավելվածի շնորհիվ:

 

Այս պահին «Facebook Lite» հավելվածը հասանելի է Android ՕՀ ունեցող հեռախոսների համար (2.2 և ավելի բարձր տարբերակ)

«Facebook Lite» հավելվածի ինտերֆեյսը բավականին գեղեցիկ է և ամենակարևորը պարզ է, ինչը ավելի հեշտացնում է այն օգտագործելը:

Screenshot_2015-03-10-18-01-27

Screenshot_2015-03-10-18-01-18

Screenshot_2015-03-10-18-01-10

 

Հավելվածը գերազանց աշխատում է 2G տիրույթում և ի տարբերություն Facebook-ի հիմնական հավելվածի այն մի քանի անգամ ավելի քիչ է ինտերնետ ռեսուրսներ տանում:

 

ԲԵՌՆԵԼ (Play Market-ից)

 

Հնարավոր է Google Play Market-ից չկարողացաք բեռնել, քանի որ, որոշ երկրներից բեռնել դեռ չի թույլատրվում (այդ թվում նաև Հայաստանից), այդ դեպքում կարող եք բեռնել այլ աղբյուրից, անցնելով այս հղումով:

«Facebook Lite» հեռախոսային հավելված, որը պատրաստ է փոխարինել մեծ ռեսուրսներ խլող «Facebook» հավելվածին
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
10.0