Facebook սոցիալական ցանցը այսուհետ հնարավորություն է տալիս իր օգտատերերին կտակ կազմել, որտեղ նշված կլինեն օգտատիրոջ մահից հետո նրա հաշվից օգտվելու պայմանները՝ այս մասին ասվում է ընկերության պաշտոնական էջում։

Կտակը հնարավորություն է տալիս հաշիվը փոխանցել ընտանիքի որևէ անդամի կամ մեկ այլ մարդու։ Եթե որևէ մեկը հայտնում է, որ հաշվի տերը մահացել է, ապա նրա էջը հուշի կարգավիճակ է ստանում։ Ժառանգը կարող է էջում հայտարարություններ տարածել, օրինակ հայտնել հուղարկավորության մասին։

Ընդ որում հաշիվը ժառանգողը չի կարող մուտք գործել էջ մահացած օգտատիրոջ գաղտնաբառով և տեսնել այն տեղեկությունը, որը հասանելի չէ հանրության համար, օրինակ, անձնական նամակները։ Հաշվի տերը կարող է օգտվել  իր մահվան դեպքում ողջ տեղեկությունը ջնջելու հնարավորությունից։

Կտակած հաշվից օգտվելու համար պետք է կարգավորումներում ընտրել Security, իսկ այնուհետեւ  Legacy Contact և գրանցել օգտատիրոջ մահվանից հետո հաշվից օգտվելու պայմանների մանրամասները։

Առայժմ այս հնարավորությունը գործում է միայն ԱՄՆ օգտատերերի համար, սակայն այն աստիճանաբար հասանելի կլինի բոլոր օգտատերերին։

Facebook-ի հաշիվը հնարավոր կլինի կտակել
71%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (3 Գնահատականներ)
71%