Facebook սոցիալական ցանցը վերանայել է իր «հանրային նորմերը», որով սոց.ցանցից օգտվողները պետք է առաջնորդվեն` կոնտենտ տարածելիս:

Նոր կանոններն արդեն հասանելի են անգլալեզու օգտատերերին: Մասնավորապես` «Մերկ լուսանարներ» ենթաբաժնում ասված է, որ Facebook-ը սահմանափակում է մերկ մարմնի ցուցադրումը, քանի որ հանրության որոշակի հատված` տարիքի կամ մշակութային առանձնահատկությունների բերումով, կարող են զգայուն լինել նման կոնտենտի հանդեպ:

Սոցիալական ցանցը հստակեցրել է, որ հեռացվում են այն լուսանկարները, որոնցում ցուցադրված են սեռական օրգաններ, հետույք: Սահմանափակված են նաև կնոջ կուրծք ցուցադրելու հնարավորությունները, եթե դրանցում երևում են պտուկներ: Սակայն միևնույն ժամանակ` թույլատրվում է հրապարակել կրծքով կերակրող կանանց լուսանկարներ: Արգելված է նաև սեռական ակտի լուսանկարների տարածումը:

 Թույլատրվում է տեղադրել կտավների, քանդակների և արվեստի այլ գործերի լուսանկարներ, որոնցում պատկերված է մերկություն:

 Բացի այս ամենից, առաջին անգամ Facebook-ը սահմանափակումներ է մտցրել սեռական գործողությունների տեքստային նկարագրության դեմ:  Նշված է, որ «սեռական գործողությունների մանրամասն նկարագրություն պարունակող կոնտենտը» ևս կարող է հեռացվել:

Նախկինում այս սահմանափակումները ավելի ընդհանուր և ոչ այդքան խիստ էին: Ամբողջ աշխարհում Facebook-ի հարյուրավոր աշխատակիցներ զբաղվում են այն նյութերի մոնիթորինգով, որոնց ոչ ընդունելի բնույթի մասին բողոքներ են ստացվում:

Facebook-ը խստացրել է մերկ մարմնի լուսանկարների հրապարակման արգելքը
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0