Մարկ Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյում անցկացրեց հերթական, ամենամյա կոնֆերանսը F8 ծրագրավորողների համար: Այնտեղ ներկայացվեցին հավելվածների համար հարթակ՝ հիմնված Messenger-ի վրա, վիրտուալ իրականության նոր նախագիծը և ևս մի բան:

Messenger-ը որպես հարթակ

735x464x90714b2b702089912fda957e0a67c10c

Facebook-ի մեսենջերը մոտակա ժամանակներս կդառնա տասնյակ այլ հավելվածների համար հարթակ: Ցուկերբերգը օրինակ բերեց դրանցից մի քանիսը՝ օրինակ, նախատեսված գիֆերի և մեմերի փոխանակման համար, նաև ծառայություն գնումներին հետևելու և վաճառողի հետ կապ հաստատելու համար: Այս հավելվածները կարելի կլինի գտնել Facebook Messenger-ի հատուկ բաժնում: Հավելվածներից որոշները աշխատում են անկախ, իսկ որոշներն էլ թողարկված են բացառապես այս հարթակի համար:

Տելեպորտացիայի կայան

735x417x8224f869b2a4598a2f7eff89ec2df066

Teleportation Station՝ Facebook-ի և Oculus-ի նոր համատեղ նախագիծը: Նախագծի մասին դեռևս մանրամասներ չկան, միայն հայտնի է, որ Facebook-ը կսկսի թողարկել պանորամային տեսանյութեր, որոնք հնարավոր կլինի դիտել վիրտուալ իրականության սաղավարտներով: Այդ տեսանյութերը կհայտնվեն սոցիալական ցանցի նորությունների ժապավենում և հնարավոր կլինի դրանք դիտել նաև առանց սաղավարտի: Այդ նախագծի շրջանակում կստեղծվի հատուկ փլեյեր:

Հիշեցնեմ, որ պանորամային տեսանյութերի հնարավորություն արդեն կա Youtube-ում և այդ տեսանյութերը ունեն հետևյալ տեսքը.

Հավելվածների վերլուծություն

735x410x4c0c44c77ad90987cfe99c9f10a99b05

Այսօրվանից, Facebook հավելվածների ծրագրավորողների համար հասանելի է բաց վերլուծություն:  Դրա շնորհիվ ծրագրավորողները կարող են տեղեկանալ տարբեր նյուանսների մասին, այդ թվում, ո՞ր դեմոգրաֆիկ խմբի մոտ է իրենց արտադրանքը վայելում ամենամեծ հանրաճանաչությունը:

Ներդրվող տեսանյութեր կայքերի համար

735x461x020784300b00d8468bc3de0af90385f2

Մոտակա ժամերին Facebook-ում կհայտնվի անչափ սպասված նորույթը՝ հնարավորություն ներդնել սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութը կողմնակի կայքերում: Նախկինում, ֆեյսբուքում հրապարակված տեսանյութերը հնարավոր էր դիտել միայն ֆեյսբուքում, իսկ այժմ հնարավորություն է ստեղծվել ինտեգրել տեսանյութերի HTML կոդը կողմնակի կայքերում:

Իրերի ինտերնետ

Facebook-ը չի պատրաստվում հեռու մնալ իրերի ինտերնետից: F8 -ում ներկայացվեց SDK, որը թույլ կտա ծրագրավորողներին ստեղծել ծրագրեր տարբեր տնային սարքերի համար, որոնք միացած են ինտերնետին՝ սմարթ կողպեքներ, սմարթ լամպեր, ծխի դետեկտորներ և այլն: SDK-ի  հիմքում 2013թ. ֆեյսբուքի կողմից գնված Parse ստարտափն է:

Facebook F8 կոնֆերանս: Messenger-ի հարթակը, տելեպորտացիա և այլ նորություններ
8.2Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (10 Գնահատականներ)
8.2