Եվրոպական երիտասարդական մրցանակաբաշխությունը (ԵԵՄ) համաեվրոպական մրցույթ է, որի նպատակն է` խրախուսել երիտասարդներին, ձեռներեցներին և սկսնակ ընկերություններին (start-up) մշակելու սոցիալական կարևորություն ունեցող և թվայնացված տեխնոլոգիաներյի կիրառմամբ ծրագրեր, որոնք համապատասխանում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպա 2020-ի կողմից սահմանած նպատակներին:

gala-124a_1

Հաղթողների միջոցառումը (ԵԵՄ փառատոնը) գիտելիքի միջազգային տարածման համար ստեղծված հարթակ է, ինչպես նաև` լայնորեն ճանաչված հանդիպում հետագա համագործակցության համար կապերի հաստատման նպատակով: Հաղթողների փառատոնը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 18-21-ը, Ավստրիայի Գրաց քաղաքում:

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԵԵՄ ՀԱՂԹՈՂՆԵՐ?

Մրցույթին կարող են մասնակցել անձինք, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
• Ունեն ստեղծագործ միտք և 30 տարեկանից փոքր են (ծննդյան ամսաթիվը` 1985թ.-ի հունվարի 1-ից հետո)
• Ապրում են Եվրոպական միության կամ Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկրում
• Մշակել են ակնառու, նորարարական և թվայնացված տեխնոլոգիաների կիրառմամբ ծրագիր, որն ունի սոցիալական արժեք:

ԵԵՄ 2015Թ.-Ի 6 ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ

HEALTHY LIFE: fitness | nutrition | healthcare
SMART LEARNING: education | e-skills | open science
CONNECTING CULTURES: arts | games | diversity
GO GREEN: sustainable energy | mobility | urban development
ACTIVE CITIZENSHIP: free journalism | open government | social cohesion
MONEY MATTERS: financial literacy | employment | smart consumerism

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՄՄ ԿԱՅՔՈՒՄ։