Սինգապուրի ռեստորաններից մեկը մտադիր է մատուցողների փոխարեն օգտագործել դրոններ։ Հաստատության ղեկավարությունը հայտարարել է, որ այդ փոփոխությունը կկայանա հենց այս տարի։ Ապարատները հաջողությամբ կկարողանան կերակուր և ըմպելիքներ հասցնել սեղաններին։ Թռչող մատուցողների նախագծման համար պատասխանատու է  Infinium Robotic-ը։ Ամեն մի այդպիսի սարք կշռում է մոտ 2 կգ։ Միաժամանակ դրոնը կարող է մատուցել երկու գավաթ գարեջուր, մեկ պիցա կամ երկու գավաթ գինի։

Դրոնները կշարժվեն հաճախորդների գլխավերևով։ Նավարկման համար ամբողջ հաստատությունով տեղադրված են ինֆրակարմիր տվիչներ։ Նաև ռեստորանի ղեկավարությունը հայտարարում է, որ դրոնների «աշխատանքի ընդունման» հետևանքով, այժմյան աշխատողները չեն ազատվի աշխատանքից։ Մարդկանց ուղղակի ավելի լավ աշխատանք կառաջարկեն։

Սինգապուրում մատուցողներին փոխարինում են դրոններով
0%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0%