Samsung բառը լսելիս, առաջին հերթին մարդ սկսում է մտածել սմարթֆոնների, հեռուստացույցների, մոնիտորների և նոթբուքների մասին: Սակայն հարավկորեական ընկերության հետաքրքրությունների ոլորտն ավելի լայն է: Օրինակ ընկերության վերջին ինովացիոն նախագծը՝ Dream Dog House-ը: «Խելացի» տուն տնային սիրելի կենդանու համար: Սա մի իսկական երազանքների վիլլա է շների համար:

1425547175_ap481251837269

Dream Dog House-ի պրոտոտիպը բաղկացած է երեք գոտիներից՝ հանգստի, ռելաքսացիայի և սնվելու գոտի: Տնակը պատված է փափուկ պաստառով, տեղադրված է սննդի դոզատոր: Բացի դրանից այնտեղ կա վազքուղղի արհեստական խոտով, հիդրոմասաժով վաննա և նույնիսկ ներդրված Galaxy Tab S պլանշետ: Սարքը թույլ է տալիս շփվել տիրոջ հետ, երբ նրանք տանը չեն: Բացի այս ամենից Dream Dog House օժտված է կրակից հուսալի պաշտպանությամբ:

1425547226_b_c3eb472d 1425547209_b_0d66f5de

Նախատիպի գինը բավական կլորիկ գումար է՝ 30 հազար ԱՄՆ դոլար:

Dream Dog House. էլիտար կրպակ շների համար Samsung-ից
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0