Բարև ձեզ այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել DMC խաղի տեսությունը:

Նախապատմություն

DMC-ն ճանաչվել է 2013թ. լավագույն Սլեշեր ժանրի խաղ: Նշեմ,որ այն հայտնի Devil May Cry խաղի 5-րդ մասն է, որը սակայն չի շարունակում 4-րդ խաղի սյուժեն, այլ ներկայացնում է ողջ պատմությունը սկզբից և նորովի, ինչը լավ հնարավորություն է, սերիային անծանոթ մարդկանց ծանոթանալ սյուժեյն: Այս խաղի ստեղծումը Capcom-ը վստահել էր Ninja Theory անգլիական ընկերությանը, որն անթերի է կատարեց իր առջև դրված խնդիրը: Սկզբում սերիայի մոլի երկրպագուները դժգոհ էին Դանթեյի`խաղի գլխավոր հերոսի նոր կերպարից, բայց այդ բողոքները միանգամից չքացան, երբ խաղը լույս տեսավ, քանի որ խաղն իրոք ստացված էր:

Old-Dante-vs-New-Dante

Սյուժեն

Մի փոքր ներկայացնեմ սյուժեն:

Ինչպես նշեցի, խաղը նորովի է ներկայացնում բոլոր դեպքերը: Դանթեն`խաղի գլխավոր հերոսը, հրեշների որսորդ է և Նեֆիլիմ` Հրեշտակ Եվայի և Սատանա Սպարդայի որդին:

Բայց սատանաների տիրակալը պատժում է Սպարդային և սպանում Եվային: Սակայն մինչ այդ նրանք իրենց 2 որդիներին` Դանթեին և Վերգիլին կարողանում են փրկել և ջնջում են նրանց հիշողությունները:

Խաղացողին սպասվում են բազմաթիվ հետաքրքիր դեպքեր և սյուժետային բացահայտումներ:

Նաև խաղի ընթացքում սերիային ծանոթ մարդիկ կհանդիպեն ծանոթ հերոսների:

steamworkshop_webupload_previewfile_154139966_preview

Գեյմփլեյը

Խաղը գեյմփլեյի առումով շատ փոփոխություններ չի կրել, բայց զգալիորեն ավելի լավն է դարձել:

Ինչպես հատուկ է այս ժանրի խաղերին, ժամանակի մեծ մասը անցնում է հրեշներին սպանելով, բայց ամեն ինչ այնքան գրագետ է կատարված, որ մինչև խաղի վերջ ոչ-ոք չի ձանձրանա:

Խաղում ներկայացված է զենքերի և կոմբոների հսկայական քանակություն, որոնք ոչ միայն հաճելի են դիտվում, այլ նաև հիանալի զգացողություն են պարգևում խաղացողին: Այնպես որ գեյմփլեյի առումով խաղն ավելի քան ստացված է:

DMC-Devil-May-Cry-PC

Ինչ վերաբերում է խաղի գրաֆիկական և երաժշտական մասին` այստեղ ուղակի խոսքերն ավելորդ են. դա ուղակի պետք է տեսնել և լսել:

Իմ գնահատականը խաղին – 10/10:

Շնորհակալություն ուշադրության համար հուսով եմ նյութը ձեզ դուր եկավ:

DMC խաղի տեսությունը
6.7Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (5 Գնահատականներ)
6.7