Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել Cortana ձայնային օգնականի հավելվածը Android-ով և iOS-ով կառավարվող սարքերի համար։ Ներկա պահին այս օգնականը հասանելի է որպես Windows Phone 8.1 ՕՀ-ի մի մաս և բաց թեստավորում է անցնում Windows 10 Technical Preview-ում և նաև Microsoft Spartan նոր դիտարկչում։ Ամենայն հավանականությամբ Android-ի և iOS-ի համար նախատեսված Cortana-ի տարբերակը կթողարկվի այս տարի։

Microsoft-ի աշխատակից Էրիկ Հորովիցը Reuters-ին տված հարցազրույցում պատմել է ընկերության ապագա նախագծերի մասին։ Նրա խոսքերով, Microsoft-ի ինժեներները աշխատում են մի տեխնոլոգիայի վրա, որը կկարողանա կարդալ և հասկանալ էլեկտրոնային նամակները, և հենց այս վերամշակումները հիմք կհանդիսանան Cortana-ի նոր տարբերակի համար։ Պրոյեկտը կրում է Einstein (Էյնշտեյն) կոդային անվանումը և ի տարբերություն գոյություն ունեցող Cortana-ի տարբերակի, այն կարող է ավտոմատացնել մեծ քանակությամբ գործողություններ, որոնք այժմ օգտատերերը ստիպված են կատարել ձեռքով։ Cortana-ի նոր տարբերակի թողարկումը նախատեսված է այս տարվա աշնանը և նույն ժամանակ էլ նախատեսվում է նոր Windows 10-ի թողարկումը։

735x413x9377bdf3d465d8d2b6ec8c700c8892fe

Այն, որ Microsoft ընկերությունը պատրաստվում է իր մրցակիցների հարթակների համար թողարկել այնպիսի յուրահատուկ պրոդուկտ, ինչպիսին է՝ Cortana-ն, չի զարմացնի նրանց, ովքեր հետևում են ընկերության վերջին մեկ ու կես տարվա գործունեությանը։ Microsoft-ը թողարկել է իր գրեթե բոլոր հանրաճանաչ պրոդուկտները Android և iOS-երի համար, իսկ երբեմն էլ թողարկում է այս հարթակների համար էքսկլյուզիվ պրոդուկտներ։

Cortana-ն կհայտնվի Android-ներում և iOS-ներում. Siri-ն շոկի մեջ է
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (1 Գնահատել)
10.0