Իսպանական ImasD ընկերությունը սկսել է պատվերներ ընդունել Click ARM One մոդուլային պլանշետի համար։

Հանովի պահոցներով, հիշողությամբ և նույնիսկ էկրանով սարքի մասշտաբային թողարկումը նախատեսված է 2015թ. ամռանը։

132

Հայտնի է, որ սարքը կստանա 10.1 դույմ էկրան, 1280 х 800 կետայնությամբ։ Պլանշետի «սիրտը» կդառնա CK Core մոդուլը՝ Exynos 4412 պրոցեսորով։ Ստանդարտ տարբերակում, սարքը կստանա 2 Գբ օպերատիվ հիշողություն, սակայն, ինչպես նշում են նախագծողները, վերը նշվածները հնարավոր կլինի փոփոխել։ Մյուս մոդուլային բաղադրիչները ներառում են՝ Wi-Fi, Bluetooth, USB և HDMI-ով մայր պլատան, նաև 16 Գբ հիշողության մոդուլը։ Ընկերությունը հավաստիացնում է, որ սարքը կարող է աշխատել Android, Ubuntu, Tizen և այլ օպերացիոն համակարգերով։

122

Ընկերությունում մտադրված են իրացնել Click ARM One-ը սահմանափակ քանակությամբ։ Կիրացվի ընդամենը մոտ 1000 սարք։ Պլանշետի արժեքը այսօրվա դրությամբ կազմում է 289 եվրո։ Բացի պլաշետից, ImasD-ում նախագծում են նաև մոդուլային սմարթֆոններ։

Այսօրվա դրությամբ, աշխարհում գոյություն ունեն մի քանի Click ARM One-ի նման նախագծեր։ Մասնավորաբար Google-ը զբաղվում է Project Ara մոդուլային սմարթֆոնի նախագծմամբ։

Click ARM One - աշխարհում առաջին մոդուլային պլանշետը
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0