Հենրիկ Հակոբյանը 19 տարեկան տաղանդաշատ ծրագրավորող է: Նա իր այդքան երիտասարդ տարիքում, արդեն իսկ հասցրել է նախագծել մի քանի բջջային խաղեր և նույնիսկ ստանալ մրցանակներ: Նրա առաջին նախագծած խաղը FastFood-ն է, որը պատրաստել է դեռևս 17 տարեկանում և որի համար մրցանակ է ստացել խաղերի ստեղծման հայկական բաց առաջնությանը:

henrik

Եվ ահա, Հենրիկը ներկայացնում է իր նոր խաղը՝ «Choppy Fish»Choppy Fishrunner ոճի, Subway Surf խաղի նման խաղ է: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ պետք է օգնել ձկնիկին, լողալով հաղթահարել տարբեր տեսակի արգելքներ:

unnamed unnamed_1_

Խաղի առանձնահատկություններն են.

  • Գունագեղ 3D մուլտիպլիկացիոն գրաֆիկա:
  • Անվերջ աշխարհ, անվերջ արգելքներով:
  • Հնարավորություն ընտրել ձկնիկին և ընտրել նրա գույնը:
  • Անցնել բոլոր դժվարությունները և հասնել ամենաբարձր մակարդակի:
  • Հաղթանակի հասնելու համար՝ ցատկոտել, թռչել, լողալ, ընկնել, կոտրել….
  • Վտանգավոր վայրեր, որոնք լի են պիրանյաներով, կոկորդիլոսներով, թակարդներով և այլն:
  • Խաղի ձեռքբերումներով ստանալ մրցանակներ, գավաթներ և այլն:
  • Ստեղծել սեփական ստորջրյա աշխարհը: Ավելի քան 60 տեսակի գունագեղ ծովային բույսեր և կենդանիներ:
  • Մրցել ընկերների հետ, կիսվել սեփական ստորջրյա աշխարհով և այցելել ընկերների ստեղծած աշխարհներ:
  • Եվ այս ամենը անվճար:

11029679_723459337774515_1900443720_o

 

Խաղը հասանելի է iOS և Android սարքերի համար:

Choppy Fish խաղը կարող եք բեռնել սեղմելով ներքևի կոճակներից որևէ մեկը.

Google Play Apple Store
Choppy Fish. նոր գունագեղ բջջային խաղ տաղանդաշատ հայ երիտասարդից
9.2Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (24 Գնահատականներ)
9.2