Բարձրակարգ բջջայիններ արտադրող Bellperre ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ չժանգոտվող պողպատից և կաշվեպատ Touch սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով:

Սարքը պատրաստված է բարձրակարգ չժանգոտվող 316L մետաղից, որը պատված է գոմեշի կամ կոկորդիլոսի կաշվով։

bell2

Սմարթֆոններն հասանելի են շուրջ 60 տարբեր գունավորումներով: Սարքը համալրված է 4,9 դյույմանոց Super AMOLED սենսորային էկրանով, 2Գբ օպերատիվ և 48Գբ ներկառուցված հիշողությամբ։ Համալրված է 1,5ԳՀց հզորությամբ պրոցեսորով:

bell3

 Այն ունի  Wi-Fi և Bluetooth 4.0, ինչպես նաև՝ 1,9Մպ դիմային և 8Մպ ետևի տեսախցիկներ:

 Bellperre Touch-ը կշռում է 166 գրամ, գոմեշի կաշվով պատված տարբերակն արժե 2 600, իսկ կոկորդիլոսի կաշվովը՝ 3 000 եվրո:

Bellperre Touch չժանգոտվող պողպատից և կաշվեպատ սմարթֆոն 3.000 եվրո արժողությամբ
%Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0%