Հետզհետե մամուլում տեղեկություններ են տարածվում ASUS-ի կրելու տեխնոլոգիաների սեգմենտի նոր պրոդուկտի մասին:

Ամենայն հավանականությամբ գաջեթը կաշխատի Windows-ով: Դրա մասին է վկայում VivoWatch անվանումը, քանի որ «Vivo» նախդիրը ASUS-ը օգտագործում է սարքավորումներում, որոնք ղեկավարվում են Microsoft-ի օպերացիոն համակարգով:

Ինչ վերաբերում է բուն ժամացույցներին, ապա դրանք վերջերս անցել են Bluetooth SIG սերտիֆիկացիան: