Ubisoft ընկերությունը պաշտոնապես հաստատել է Assassin’s Creed Rogue (Assassin’s Creed վտարյալ) խաղի PC տարբերակի թողարկման ամսաթիվը: Այն տեղի կունենա 2015թ. մարտի 10-ին: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին դուրս եկած այս խաղը իսկզբանե նախատեսված էր միայն խաղային կոնսուլների՝  Xbox 360 և PS3 համար, իսկ խաղի տեղափոխումը PC-ի վրա հանձնարարված էր Ubisoft-ի կիևյան մասնաճյուղին:

416172

PC-ի համար նախատեսված Assassin’s Creed Rogue-ը արդեն իսկ հասանելի է նախնական պատվերների համար: Գինը սկսվում է 1799 ռուբլուց: