Apple-ը հայտարարել է Apple Watch «խելացի ժամացույցների» վաճառքի մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը։

Դրանց վաճառքը կմեկնարկի ապրիլի 10-ին՝  ամերիկյան ժամանակով ժամը 12։01-ին։

Սակայն Apple-ը, արտոնագրային օրենսդրությունը խախտման պատճառով, առայժմ չի կարող «խելացի ժամացույցները» վաճառել Շվեյցարիայի տարածքում։

Նշվում է, որ արտոնագիրը, որն իբր խախտում է ամերիկյան ընկերությունը, գրանցվել է 1985 թվականին և դրա ժամկետն ավարտվում է 2015-ի դեկտեմբերի 5-ին։

Apple Watch-ը Տոկիոյի, Լոնդոնի և Փարիզի խանութներում կհայտնվի ապրիլի 10-ից։

Հայտնի է Apple Watch-ի վաճառքի մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0