Apple ընկերությունը իր նոր ցուցադրության ժամանակ ներկայացրել է խելացի ժամացույց Apple Watch-ն ու նոր 12 դույմ էկրանով MacBook-ը։

Apple Watch-ը ունի բոլոր այն հնարավորությունները, որոնք կան ընկերության սմարթֆոններում։ Ընկերության ղեկավար Թիմ Քուքը հայտնել է, որ Apple Watch-ի միջոցով հնարավոր կլինի հետևել նորություններին, իմանալ եղանակի տեսությունը, տեղյակ լինել մարզաշխարհի նորություններին և շփվել սոցիալական ցանցերում։

Գաջետի արժեքը տատանվում է 349-ից 10 հազար դոլարի սահմաններում։

1425963923_000

Նոր Macbook Air-ի վաճառքը կսկսվի ապրիլի 10-ին։ Այն կարժենա 1299-ից մինչեւ 1599 դոլար։ 12 դույմ էկրանով համակարգիչը կշռում է 907 գրամ, իսկ հաստությունը կազմում է 13 մմ։

1425960085_06 1425959493_005 1425959483_004 1425959338_003

Apple-ը ներկայացրել է Apple Watch-ն ու նոր MacBook-ը
9.95Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (2 Գնահատականներ)
10.0