Android և iOS-ը շանսեր չեն թողնում այլ ՕՀ-երին

IDC հետազոտական ընկերության տվյալներով, 2014թ. Android և iOS հիմքով սմարթֆոնները գրավել են համաշխարհային շուկայի 96.3%-ը՝ ավելին, քան երբևիցե: Բացարձակ առաջատարը մնում է Android-ը՝ այս սմարթֆոնին բաժին է ընկել վաճառքի 81.5%-ը: iOS-ին բաժին է հասել 14.8%-ը, Windows Phone և BlackBerry՝ համապատասխանաբար 2,7% և 0,4%:

graph

2010թ. սարքերի վաճառքի տարբերությունը Android, BlackBerry և iOS-ի միջև ամենացածրն էր, իսկ առաջատարը Symbian-ը էր, սակայն մի քանի տարում շուկան անճանաչելիորեն փոխվեց:

Android և iOS-ը շանսեր չեն թողնում այլ ՕՀ-երին
8.8Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
8.8