ar328705_10150526442377714_1692474815_oavot.am-ը ներկայացրել է ԱՄՆ-ում գործող «Այքոնէփս» (IconApps) ընկերության համահիմնադիր և Integrien ընկերության հիմնադիր, ճանաչված գործարար և ներդրող, Հայաստանում ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հիմնադիր Ալֆրեդ Եսայանի հոդվածը՝ ստեծարար դասի և Հայաստանի անդունդից դուրս գալու մասին։ Որն էլ ներկայացնում ենք ստորև։

1996 թվականի մայիսին էր, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան: 1991 թվականին ես 40 տարվա ուխտ արեցի. ամեն տարի գոնե մեկ անգամ գալ Հայաստան եւ ամբողջ տարվա ընթացքում, անկախ նրանից, թե ֆիզիկապես որտեղ կգտնվեմ, կապի մեջ մնալ եւ անել այն ամենը, ինչը կօգնի նրա զարգացմանը եւ բարգավաճմանը: Սա կյանք վերափոխող եւ վերջ ի վերջո գոհացնող ու միանգամայն հաճելի ճամփորդություն է եղել:

Ըստ իս Հայաստանում 2013 եւ 2014 թվականներին տեխնոլոգիական զարգացումները ամենատեսանելին էին ապագայի նկատմամբ հավատ ներշնչելու առումով իմ մեջ՝ 1996 թվականին Հայաստան առաջին անգամ այցելությունից հետո: Հիմա մինչեւ ինձ քննադատելը Պոլյանիշ եւ չափազանց լավատես լինելու մեջ, քանզի չեմ նկատում բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են Հայաստանը կամ հայեր, թույլ տվեք ինձ սա ասել.

Հատորներով հոդվածներ եւ վերլուծություններ կան նվիրված այն բանին, թե ինչը լավ չէ մեր երկրի կամ ազգի համար ընդհանրապես: Ես դրանք ո՛չ նվազեցնում եմ, ո՛չ էլ անտեսում: Ես պարզապես այս հոդվածում ցանկանում եմ կենտրոնանալ այն դրական կողմերի վրա, որոնք ես նկատում եմ եւ սատարում եմ այս ջանքերի համախմբումը եւ դրանց առավելագույնս օգտագործումը լրացուցիչ հաջողության հասնելու համար, եւ նույնիսկ դրա փոխակերպումը 2015 թվականին եւ դրանից հետո:

Ստեղծարար դաս

creative-class

Իմ հիմնարար եւ գլխավոր համոզմունքն այն է, որ ցանկացած հասարակությունում հաջողության եւ բարգավաճման ուղին միշտ սկսվում է ստեղծարար դասի ակտիվ եւ կենտրոնացած ջանքերով: Ի՞նչ նկատի ունեմ՝ ստեղծարար դաս ասելով: Ովքե՞ր են դրա անդամները: Որտե՞ղ են նրանք:

«Ստեղծարար դաս»-ը նկարագրելիս ես օգտագործում եմ լայն սահմանում այն բոլոր անհատների համար, ովքեր կիրառում են իրենց տաղանդը, կրթությունը, ոգին, կենտրոնացումը, ռեսուրսները , որպեսզի ստեղծեն գաղափարներ , արտադրանք եւ ծառայություններ, որոնք օգուտ կբերեն երիտասարդներին եւ արդյունքում նաեւ իրենց:

Այս ստեղծարար փորձը, անկախ ամեն ինչից, եռանդուն կերպով հետամուտ է լինում եւ հաճախ հանդես գալիս որպես այս ամբողջ դաժան «իրականության» հաղթահարման արդյունք : Վերջին շրջանի Հայաստանյան իրականությունում այս խոսքերը կատարելապես վերագրվում էին ստեղծարար ոգուն եւ քաջությանը.

«Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

2013 եւ 2014 թվականներին մեր մեջ եղան մի քանի «խելագար մարդիկ» (ինչու՞ չէ, նաեւ կանայք), ովքեր ընտրեցին եւ շարունակեցին ստեղծարարության եւ գործունեության ճանապարհը՝ կործանարար հուսահատությունը, պարտությունը եւ դեպրեսիան ընտրելու փոխարեն:

Անձամբ ես ողջունում եմ մեր մեջ եղած այս խանդավառ ոգիներին, որոնք ամեն օր մնում են անվերջության, ստեղծարարության, գործողության եւ ծառայության ակտիվ կողմում:

Ես կարծում եմ, որ հետեւյալ մեջբերումը միանգամայն համապատասխան է մեր գալիք համատեղ մարտահրավերներին.

Համակերպվողը հարմարվում է աշխարհին, ապստամբը՝ համառորեն փորձում աշխարհը հարմարեցնել իրեն։ Այդ պատճառով էլ առաջընթացը կախված է ապստամբներից:
Ջորջ Բեռնարդ Շոու

17 տարի սերտ կապ ունենալով Հայաստանի եւ սփյուռքի հետ եւ ուսումնասիրելով, թե ինչ է իրականացվել եւ ինչ կարելի է դեռ ավելին անել, ես եկել եմ այն եզրակացության, որ բոլոր կարեւոր առաջընթացները կախված են հետեւյալից.

  1. Հոգատարություն (խորը եւ կայուն)
  2. Պարտավորվածություն (երկարաժամկետ եւ կենտրոնացած)
  3. Ունակություն (Գերազանց եւ համաշխարհային մակարդակի)
  4. Ստեղծարարություն (Համարձակ եւ փոխարկվող)
  5. Համայնք (սիրող եւ աջակցող)

Ես հավատում եմ, որ Հայաստանում եւ սփյուռքում ապրող ստեղծագործ հայերը եւ վերջիններիս օտարազգյա համացանցային ընկերները կարող են լծակ հանդիսանալ ՝ փոփոխություն բերելով մեր իրականության բոլոր ոլորտներում, եթե մենք ի վիճակի լինենք, իհարկե, որպես զենք օգտագործել այս հսկա ներուժը:

Բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները նրա համար են, որպեսզի մեզ բոլորիս կապեն փոխակերպման այս համընդհանուր եւ համապարփակ ջանքին: Ես հավատում եմ, որ մենք ունենք բոլոր միջոցները, որն անհրաժեշտ է տաղանդի եւ կապիտալի համար: Արդեն կան հաջողության հասած պատմություններ, որոնք կարող են եւ պետք է լծակ հանդիսանան մեր իսկ հայաստանյան ժամանակակից իրականությունում, որին ես կանդրադառնամ ավելի ուշ իմ այս հոդվածում:

Այսպիսով, ո՞րն է այս գլուխկոտրուկի լուծումը:

Կարծում եմ, որ հիմնական խոչընդոտը վճռականության եւ վստահության պակասն է մեր հնարավորությունների նկատմամբ, որպեսզի դրանք պատճառ դառնան անհատական եւ խմբակային ձեւով այս նոր եւ ցանկալի իրականության ստեղծմանը: Փոխակերպման հսկայածավալ ու բազմաբովանդակ 5-15 տարիների ծրագիրը կյանքի կոչելու համար մեծ կամք ու հավատարմություն կպահանջվի: Կրկին ու կրկին մեր առաջ տեսնում ենք բազմաթիվ օրինակներ վերջին շրջանում, որոնք հաստատում են այն փաստը, որ մենք կարող ենք ունենալ այդ տաղանդը, միայն եթե միասնաբար գործենք: Նախկինում այսպիսի փորձեր արվել են, օրինակ կարելի է բերել «Հայաստան 2020» նախաձեռնությունը, որոնց վրա կարելի է հենվել:

Իմ սեփական ցանկությունը դա թափանցիկ եւ տեխնոլոգիաների հիման վրա կատարված փորձն է, որը թույլ կտա բոլոր մեր շահագրգիռ, անձնվեր եւ իրազեկ ստեղծագործ մարդկանց կապվել միմյանց հետ եւ աջակցել նրանց ընտրությանը, որտեղից էլ որ նրանք լինեն:

Մենք կարող ենք նաեւ թույլ տալ մեր համայն ազգությանը մասնակցել ազգային կարեւորություն ունեցող ընտրությանը բաց եւ թափանցիկ ձեւով՝ նորից որտեղից էլ որ նրանք ընտրեն: Անշուշտ, ամենահրատապ հարցերը, որոնց դեմ է առնում մեր ազգը, ավելի կարեւորություն եւ առաջնահերթություն կտրվի Հայաստանի ներկայիս բնակիչների եւ քաղաքացիների կողմից:

Կրկին, ես հավատում եմ, որ մենք ունենք այն տեխնոլոգիան, տաղանդը եւ ֆինանսավորումը «Փոխակերպման որոնում» ազգային նախագիծը կյանքի կոչելու համար:

Այժմ թույլ տվեք ինձ անդրադառնալ իմ՝ լավատես լինելու պատճառներին եւ ասել թե ինչու եմ հավատում, որ մենք ունենք այդ մեծ շարժիչ ուժ եւ որ պետք է այն պահպանենք:

Տեխնոլոգիական համայնքը համախմբվում է

Այս համայնքը, որին ես անձնապես ճանաչում եմ եւ որի հետ սերտ համագործակցել եմ,աստիճանաբար զարգացել է՝ արդարացնելով մեր սպասելիքները: Երեք կարճ տարիների ընթացքում 2011 թվականի նոյեմբերի 3-ին StartUp Mixer-ի բացումից հետո նրա անդամների թիվը ֆեյսբուքում մեծացել է՝ հասնելով 700-ի: Լայնածավալ հաղորդակցություններ եւ այսպես ասած համագործակցության եզրեր են փորձում գտնել Սիլիկոնային հովտում հիմնադրված HyeTech-ի խմբի եւ իր 300-ից ավելի անդամների հետ: Բազմաթիվ հանդիպումներ եւ միջոցառումներ են տեղի ունեցել Երեւանում եւ Սիլիկոնային հովտում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում եւ Տորոնտոյում, որոնք կարելի է միայն գովերգել եւ խրախուսել:

Համայնքաստեղծ միջոցառումները մեծանում են

Կազմակերպվել են մեծաքանակ միջոցառումներ, ինչպիսիք են՝ ArmenTech-ը, DigiTech-ը, StartUp Mixers-ը, Product BootCamps-ը Hackathons-ը, StartUp Competitions-ը, EIF Funding Matches-ը Developer Labs-ը եւ այլն, որոնք երեւանյան տեխնոհանրության մեջ բավականին շատ էնեգիա են մտցրել:

Հաղթանակի ամրապնդման եւ բազմապատկման խրախուսական օրինակներ

Հրաշալ ի ջանքեր են գործադրվել, որոնք կարող են եւ պետք է կրկնօրինակվեն ամբողջ Հայաստանում՝ արագացնելու հայ հասարակության դրական զարգացումն ու աճը: Ես առանձնացրել եմ ամենահիշարժան դրական նախաձեռնություններն ու կազմակերպությունները, որոնք կենտրոնացած են Հայաստանի ապագան կերտելու վրա:

Ահա մի քանի հիանալի օրինակներ՝

«Թումոյի ստեղծարար տեխնոլոգիաների» կենտրոնը

Tumo

TUMO կենտրոնի հեղինակներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները վաղ հասկացան, որ Հայաստանի ապագայի միակ ճանապարհը երեխաների եւ նորագույն տեխնոլոգիաների վրա կենտրոնանալն է : Այս կենտրոնում մոտավորապես 6000 երեխա սովորում է անիմացիա, կայքի զարգացում, խաղերի, ֆիլմերի/վիդեոների արտադրություն եւ դրանց հետ կապված այլ ունակություններ դասերից հետո: Հայացք գցեք Թումոյի կայքի կամ Ֆեյսբուքյան էջին (որն ավելի քան 31 000 հավանումներ ունի), եւ դուք անմիջապես կհասկանաք, որ այն դարձել է առաջին համայնքային կենտրոնը, որը կապված է տեխնոլոգիաների, դիզայնի, երաժշտության եւ առհասարակ նմանատիպ գործունեության հետ: Համախմբված ձեւով մենք պետք է կրկնենք այս հաջողությունը Հայաստանով մեկ (այդ թվում՝ նաեւ Արցախում):

Շարունակությունը՝ աղբյուր կայքում։

Ստեղծարար դասի բարձրացումը: Հայաստանի միակ ընտրությունը անդունդից դուրս գալն է
10Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (4 Գնահատականներ)
10.0