Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ինտերակտիվ կերպով այս կամ այն ապրանքանիշը դարձնել հասանելի և տարածված: Լրացված իրականություն տեխնոլոգիան իր լայն կիրառումն է գտել մարքեթինգային ոլորտում: Վիրտուալ իրականությամբ ապրանքատեսակներում խաղերի և այլ անիմացիաների  ինտեգրումը ավելի է շահագրգռում սպառողին ձեռք բերել այդ ապրանքատեսակը:

Լրացված իրականությամբ հագեցած այդպիսի նախագծերից է մի խումբ երիտասարդ ծրագրավորողների կողմից ստեղծված ծրագիրը, որի նպատակն է հաճախորդներին հեռու պահել կոմերցիոն ազդեցությունից: Ծրագիրը ոչ թե գովազդում է ապրանքը, այլ ընդհակառակը՝ քողարկում է նրա վրայի ապրանքանիշը:  Մարքեթոլոգների համար այս ծրագիրն իսկական «մզձավանջ» է:

Համակարգը կազմված է մեկ զույգ ակնոցից և 7 դյույմ էկրանից:

Ծրագրի բազայում ինտեգրված են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Dr. Pepper, Deer Park, Starbucks և այլն:

Իրականում Ad Block համակարգը բավական հեռու է պահանջված լինելուց, սակայն չի կարելի ժխտել, որ այն «վտանգի ալիք» բարձրացրեց շուկայագետների մոտ: