Ժամանակակից մարդիկ փորձում են ստեղծել ոչ միայն իրենց էլեկտրոնային տարբերակները, այլ նաև տարբեր կենդանիների: Եվ հենց այդ պատճառով արդեն հիմա գոյություն ունեն բազմաթիվ ռոբոտներ, որոնք իրենց ձևերով և վարմունքով կրկնում են տարբեր կենդանիների: Այս տեսության մեջ մենք կպատմենք 8 ամենահրաշալի ռոբոտների մասին, որոնց հիմքում ընկած են տարբեր ընտանի և վայրի կենդանիներ:

Ինտերակտիվ խաղալիք ZOOMER, ռոբոտ շնիկ

robot-animal-2

ZOOMER-ը չնայած իր էլեկտրոնային բնույթի, կարող է անել գրեթե այն ամենը, ինչ անում են կենդանի շները: Այն կարողանում է խաղալ, լսել տիրոջ հրամանները նաև հնարավոր է նրան վարժեցնել:

robot-animal-3

Ամեն դեպքում ZOOMER-ի հետ ավելի հեշտ է, քանի որ իրական շան պես հարկավոր չէ ամեն անգամ նրան տանել զբոսանքի, կերակրել, լողացնել և որ ամենակարևորն է այն չի հիվանդանում: Եվ ևս մեկ կարևոր հանգամանք, երբ խաղալիքը հոգնեցնի, նրան կարելի է ուղղակի անջատել և վերջ:

robot-animal-4

Ռոբոտ կատու SEGA-ից

robot-animal-5

Կատուները ևս զերծ չեն մնացել ռոբոտ արտադրողների ուշադրությունից: Եվ դրանցից ամենահրաշալի ռոբոտը՝ դա SEGA-ի ռոբոտ կատուն է:

Վեներա անունով այս ռոբոտը շատ նման է իրական կատվի և պահում է իրեն ինչպես իրական կատու:

robot-animal-6

Ինչպես և իրական կատուն, այս ռոբոտը կարողանում է մլավել, արձագանքել ձայներին, շոյանքներին: Մի խոսքով գրեթե չի տարբերվում իրական կատվից:

Ռոբոտ ձի ձիավարություն սովորելու համար

robot-animal-7

Racewood բրիտանական ընկերությունը ստեղծել է ռոբոտ, ձիու տեսքով: Այն նախատեսված է ձիավարություն սովորելու համար: Այս սարքը համարվում է ձիավարություն սովորելու լավագույն մարզական սարք:

robot-animal-8

Մարդիկ, ովքեր տեսել են այս ռոբոտին, նշում են, որ այն շարժվում է այնքան նրբագեղ, ինչպես իրական ձին:

robot-animal-9

Paro Baby Seal. ռոբոտ փոկ միայնակ ծերունիների համար

robot-animal-10

Շատ ծերանոցներում արգելված է պահել տնային կենդանիներ: Սակայն այդ սահմանափակումը հնարավոր է շրջանցել ռոբոտների օգնությամբ: Այդպիսի ռոբոտի օրինակ կարելի է բերել  Paro Baby Seal փոկ ռոբոտը, որը նախատեսված է ծերունիների սոցիալական ռեաբիլիտացիայի համար:

robot-animal-11 robot-animal-12

Ռոբոտ պինգվին, նախատեսված վայրի ցեղակիցներին հետևելու համար

robot-animal-13

Կայսերական պինգվինների ուսումնասիրությունը դժվարանում է այդ կենդանիների յուրահատուկ ամաչկոտ բնավորության պատճառով:

robot-animal-14

Ստրասբուրգյան համալսարանի գիտնականները գտել են այս պրոբլեմի լուծումը: Նրանք ստեղծել են ռոբոտ պինգվին ձագուկի տեսքով: Այն շարժվում է հեռակառավարմամբ և կարող է նույնիսկ իրական պինգվինի ձագուկի ձայներ արձակել:

iPhone Controlled Bug լրտես ռոբոտ խավարասեր

robot-animal-15

iPhone Controlled Bug ռոբոտ խավարասերը ունի տեսախցիկ և ձայնային տվիչներ: Սմարթֆոնի օգնությամբ կարելի է հեռակառավարել ռոբոտին ինչպես լրտեսների մասին ֆիլմերում:

robot-animal-16 robot-animal-17

Թռչող ռոբոտ ճպուռ FESTՕ ընկերությունից

robot-animal-18

FESTO գերմանական ընկերությունը հայտնի է իր փորձարկումներով ռոբոտոտեխնիկայի բնագավառում: Ընկերությունը ձգտում է փոխառել կենդանի աշխարհի ֆիզիկական և անատոմիական սկզբունքները ռոբոտներին:

robot-animal-19

Որպես այդպիսի վառ օրինակ կարելի է բերել Festo թռչող ռոբոտին, որը ոչ միայն տեսքով է նման իրական ճպուռին, այլ նաև շարժումներով:

robot-animal-20

BionicKangaroo, մեխանիկական կեգուրու FESTՕ-ից

robot-animal-21

Եվս մեկ ռոբոտ FESTO-ից: Այս անգամ գերմանացի ինժեներներին հաջողվել է ստեղծել կենգուրույի բիոնիկ պատճեն, որը շարժվում և պահում է իրեն, ինչպես իսկական կենգուրու:

robot-animal-22 robot-animal-23