Huawei ընկերությունը, Լոնդոնում կայացած հատուկ միջոցառմանը, ցուցադրեց 4.5G SmartBand սմարթ ապարանջանը:

Ելնելով նորույթի անվանումից, դժվար չէ հասկանալ, որ սարքի գլխավոր յուրահատկությունը՝ դա LTE և 4.5G (LTE-M) ցանցերի ապահովումն է, որը չինացիները մտադիր են գործարկել հաջորդ տարի:

Huawei-ը դասակարգում է 4.5G-ն, ինչպես 4G և 5G-երի միջանկյալ: Ընկերության ներկայացուցչի խոսքերով, այս միջանկյալ տեխնոլոգիան ապահովում է տվյալների փոխանակում 1 Գբ վայրկյանում և հաղորդչի փոքր հզորության դեպքում ապահովում է առավել լայն ծածկույթ:

211

Գաջեթը ստացել է 1.4″ OLED էկրան, NFC և Bluetooth մոդուլներ, և սրտի ռիթմի տվիչ: Սարքի այլ տեխնիկական բնութագրեր առայժմ հայտնի չեն:

4.5G SmartBand-ի լիարժեք անոնսը կկայանա MWC 2015 ցուցադրության շրջանակներում: