Կանաչ ռոբոտը վստահաբար քայլում է մեր մոլորակով, իսկ մնացած հարթակներին մնում է լուռ նախանձել…

Ամբողջ աշխարհում Android-ի թվային առավելությամբ այլևս ոչ ոքի չես զարմացնի: Իսկ Strategy Analytics-ի վերլուծությունները ավելի շատ են ամրապնդում այս փաստը:

Ըստ վերլուծական գործակալության, ամբողջ աշխարհում Android-ով կառավարվող սմարթֆոնները կազմում են շուկայի 81.2%, իսկ iOS սարքերը բավարարվում են համեստ 15%-ով, Microsoft-ի մոբայլ օպերացիոն համակարգը գրավում է շուկայի մոտ 3%:

screen-shot-2015-01-29-at-12-01-18-510x400

Եթե վերածենք այս տոկոսները հատի, ապա Android-ով աշխատող սարքերը ամբողջ աշխարհում ավելի քան 1 միլիարդ են:

Ներքևում բերված է նաև վաճառքի առաջատար բրենդերի աղյուսակը.

screen-shot-2015-01-29-at-16-16-41 (1)