Facebook –ն ու Google-ը ապագայում անվճար ինտերնետ ռեսուրսներով կապահովեն մոլորակի դժվար հասանելի վայրերը:

Ամերիկյան սոցիալական ցանցը մտադիր է աշխարհի 100 երկրներում անվճար համացանց ապահովել, հատկապես այնպիսի ռեսուրսների համար, ինչպիսիք են Wikipedia-ն եւ Facebook-ը: Այդ նպատակով էլ ընկերությունը ստեղծել է Internet.org ծրագիրը:

Ընկերության աշխատակիցների խոսքով, նշված ծրագրի մեջ ներառվելու են աշխարհի այն երկրները, որտեղ բնակիչների չնչին տոկոսն է օգտվում համացանցից, ինչպես նաև պետություններ, որտեղ ինտերնետ հասանելիություն ընդհանրապես չկա:

BlogImage7-copy

Ինչ վերաբերում է Google-ին. կորպորացիան ձեռնարկել է Loon խոշոր նախագիծը, որի գլխավոր նպատակն օդապարիկների օգնությամբ արբանյակային կապի ստեղծումն է: Դրանք ապագայում կկարողանան համացանցով ապահովել մոլորակի դժվար հասանելի վայրերը:

Աշխարհի 100 երկրներ անվճար ինտերնետ կունենան
8.5Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (8 Գնահատականներ)
8.5